Բասկետբոլի Եվրասիական լիգայի 2019/20 կանոնավոր առաջնությունում հաղթանակով է մեկնարկել «Ուրարտու Վբեթը»։ Նախկին «Միկա» մարզադահլիճում կայացած խաղում երևանյան թիմը 99։78 հաշվով վստահ առավելության է հասել ռուսական «Արսենալ Տուլա» թիմի նկատմամբ։
Նշենք՝ այս հանդիպումից առաջ կայացավ մրցաշարի բացման արարողությունը։
ArmSport.am-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը ներկա է եղել բացման արարողությանն ու խաղին․ լուսանկարները դիտեք այստեղ։