Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամըգովեստի խոսքեր է ասել ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հասցեին, որին վերջին ժամանակներս երկրպագուներն ու ֆուտբոլային փորձագետները հաճախ են քննադատում:
«Յուրաքանչյուր լավ ֆուտբոլիստ անցնում է դրա միջով: Ամբողջ ժամանակ բարձունքին լինելն անհնար է: Բայց մենք խոսում ենք մի խաղացողի մասին, որը հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականում արդեն երկար տարիներ: Զարմանում եմ, որ որևէ մեկը կարող է կասկածել այդպիսի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմին: Նրանք առաջնահերթություն չունեն, ոչինչ չեն խնդրում: Բայց ես նրանց վստահում եմ»,- Դեշամի խոսքերն է փոխանցում TribalFootball-ը: