Մարկ վան Բոմելին ազատվել է ՊՍՎ-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ մասին հաղորդվում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքում:
42-ամյա մասնագետը ՊՍՎ-ն մարզում էր 2018-ի ամառվանից: «Էյնդհովենը» նախօրեին Էրեդիվիզիի 17-րդ տուրի խաղում պարտվեց «Ֆեյենորդին» (1:3): Այս պահի դրությամբ ՊՍՎ-ն 31 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ՝ 10 միավոր զիջելով առաջատար «Այաքսին» և «ԱԶ» -ին:
Եվրոպա լիգայում ՊՍՎ-ն իր խմբումգրավեց երրորդ տեղը՝ առաջ թողնելով ԼԱՍԿ- ին և Լիսաբոնի «Սպորտինգին»: