Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մոջեկա Մադիշան ավտովթարի զոհ է դարձել: Այս մասին հայտնել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան:
25-ամյա պաշտպանը հանդես է եկել ներքին առաջնությունում և 2018 թվականին առաջին անգամ հրավիրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային հավաքական:
Հիշեցնենք, որ նոյեմբերին ավտովթարից մահացել էր այս երկիրը ներկայացնող ևս մեկ ֆուտբոլիստ:
33-ամյա պաշտպան Անելե Նգկոնգկան և նրան ուղեկցող երկու ընկերները դժբախտ պատահարի զոհ էին դարձել:

























































