«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վճռական է շուտով նոր թիմ փոխելու հարցում: Ինչպես հայտնում է Bild-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը ճնշում է գործադրում իր գործակալ Մինո Ռայոլայի վրա:
Եթե գործակալը Պոգբային նոր ակումբ չգտնի, ապա կիսապաշտպանը պատրաստ կլինի դադարեցնել նրա հետ աշխատանքը:
Ավելի վաղ Ռայոլան հայտնել էր, որ Պոգբայի պատմությունը ՄՅՈւ-ում ավարտվել է/