Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի արդյունքներով հայտնի դարձան մրցաշարի 1/16 փուլի մասնակիցները:
Խմբում առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս եկան «Ռոման», «Արսենալը», «Բայերը», «Ռեյնջերսը», ՊՍՎ-ն, «Նապոլին», «Լեսթերը», «Միլանը», «Վիլյառեալը», «Տոտենհեմը», Զագրեբի «Դինամոն», «Հոֆֆենհայմը»:
Խմբում 2-րդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկան «Յանգ Բոյզը», «Մոլդեն», «Սլավիան», «Բենֆիկան», «Գրանադան», «Ռեալ Սոսյեդադը», «Բրագան», «Լիլը», «Մաքքաբին», «Անթվերպենը», «Վոլֆսբերգը», «Ցրվենա Զվեզդան»:
Խմբում 3-րդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկան «Զալցբուրգը», «Շախտյորը», «Օլիմպիակոսը», «Այաքսը», «Կրասնոդարը», «Բրյուգեն», Կիևի «Դինամոն», «Մանչեսթեր Յունայթեդը»:
Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 14-ին: 1/16 եզրափակչի առաջին խաղերը կկայանան փետրվարի 18-ին, պատասխան խաղերը՝ փետրվարի 25-ին: