«Բենֆիկայի» հարձակվող Ռաուլ դե Տոմասը կարող է տեղափոխվել «Էսպանյոլ», հաղորդում է Bola-ն:
Նշվում է, որ ակումբները ձմռանը սկսելու են բանակցությունները: 25-ամյա ֆուտբոլիստը այս տարի էր Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել պորտուգալական ակումբ՝ 20 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում Ռաուլ դե Տոմասը անցկացրել է 16 հանդիպում լիսաբոնյան ակումբի կազմում ՝ խփելով 2 գնդակ: