«Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսն ընդունել էր, որ «արքայական» ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները բարդ են:
«Բարդ հարց է: Տեսնենք, թե ինչ կլինի: Ես նվիրել եմ ինձ աշխատանքին: Ֆուտբոլում իրերը երբեմն մեկ կողմից չեն կախված: Ես շատ երջանիկ եմ Մադրիդում»,-Վասկեսի խոսքն է մեջբերում Marca-ն:
Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վասկեսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: