ՉԼ խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Լայպցիգը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր:
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Անխելինյոն, Հայիդարան ու Կլյուվերտը: Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Բրունո Ֆերնանդեշը դիպուկ իրացնելով 11 մետրանոցը՝ կրճատեց հաշվի տարբերությունը: Երկու րոպե անց Պոլ Պոգբան հաշիվը դարձրեց 3:2:
Տեսանյութն՝ այստեղ:
Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղը ՊՍԺ-ի և «Բաշակշեհիրի» միջև դադարեցվել էր: Անկախ այդ խաղի արդյունքից «Լայպցիգը» նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ ՄՅՈւ-ն պայքարը կշարունակի ԵԼ-ում: