Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան խոսել է «Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին, որը նրա հաճախորդն է։
«Հոլանդը նման է Իբրահիմովիչին, երբ նա 20 տարեկան էր։ Սուլշերը լավ տղա է, բայց նա սխալվեց, երբ ասաց, որ Էրլինգը նման է Լուկակուին։ Ավելի լավ կլիներ, որ Սուլշերը մտածեր այն մասին, թե ինչպես անել, որ Պոգբան ցուցադրի իր լավագույն խաղը, այլ ոչ թե խոսեր Հոլանդի մասին»,-Ռայոլայի խոսքն է մեջբերում Tuttosport-ը։
Գերմանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Հոլանդը մասնակցել է 8 խաղի՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ Ռայոլան հայտարարել էր, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» այլևս անելիք չունի։