Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Նապոլին» հյուրընկալվել էր «Կրոտոնեին»։
Խաղի հաշիվը բացվեց 31-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Լորենսո Ինսինյեն։ 58-րդ րոպեին «Նապոլիի» երկրորդ գնդակը խփեց Իրվինգ Լոզանոն։
76-րդ րոպեին Դիեգո Դեմմեն հաշիվը խոշոր դարձրեց։ Մրցավարի ավելացրած ժամանակի 1-ին րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Անդրեա Պետանյան։ «Նապոլին» հաղթեց 4-0 հաշվով։
Այս արդյունքից հետո «Նապոլին» միավորների քանակը հասցնում է 20-ի ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Կրոտոնեն» 2 միավորով վերջինն է մրցաշարային աղյուսակում։