ՄՅՈւ-ի նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին, տեղեկացնում է Sky-ը:
«Նա հայտնեց ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ, սակայն, նրանք թույլ չտվեցին դա:
Այժմ, Պոգբան կատարում է իր աշխատանքը ՝ հարգելով մարզչին և թիմակիցներին:
Զգում եմ, որ շատերը սպասում են Պոլի սխալին: Նրանք ցանկանում են քննադատել Պոգբային և դրա համար հարմար առիթ բաց չեն թողնում»,- ասել է Էվրան:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 8 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: