Ավստրիական Հոքֆելզենում կայացավ բիաթլոնի Աշխարհի գավաթի հերթական էտապը։ Տղամարդիկ մրցեցին սպրինտ ծրագրում:
Լավագույնը նախորդ մրցաշրջանի բացահայտ առաջատար նորվեգացի Յոհանես Տինես Բյոն էր:
Երկրորդ հորիզոնականում ֆրանսիացի Սիմոն Դեստյուն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուսաստանի բիաթլոնի հավաքականի առաջատար Լոգինովը:
Մոլորակի բոլոր ժամանակների լավագույն բիաթլոնիստներից մեկը` ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը, այս անգամ սպրինտն ավարտեց 10-րդ հորիզոնականում: