Ա Սերիայի 10-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի կամային հաղթականի հասավ «Տորինոյի» նկատմամբ:
9-րդ րոպեին Նկուլուն առաջ մղեց հյուրերին: 77-րդ րոպեին Մկկոնեն հավասարեցրեց հաշիվը, իսկ 12 րոպե անց Բոնուչին խփեց հաղթական գոլը:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 20 միավորով 2-րդ տեղում է և 3 միավոր է զիջում առաջատար «Միլանին»: Միլանյան թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: