Շվեդական «Մալմյոն» հայտարարել է գլխավոր մարզիչ Ուվե Ռոսլերի հետ պայմանագրի խզման մասին: Ակումբի ղեկավարության խոսքերով ՝ այս որոշման պատճառը եղել է կողմերի տարբեր տեսակետները՝ ակումբի հետագա զարգացման վերաբերյալ:
Ռոսլերը «Մալմյոն» մարզում է 2018-ի ամռանից: Այս մրցաշրջանում նա թիմը դուրս բերեց Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ: Իսկ Շվեդիայի 2019 թվականի առաջնությունում «Մալմյոն» գրավել է երկրորդ տեղը։
Նոր մարզչի անունը հայտնի կդառնա ավելի ուշ: