Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում D խմբի առաջատար «Լոկոմոտիվը» Մոսկվայում կընդունի «Աթելտիկոյին»: Արդեն հայտնի է, թե ինչ կազմերով թիմերը դուրս կգան խաղադաշտ:
«Լոկոմոտիվ» – Գիլյերմե, Հյովեդես, Բարինով, Կրիխովյակ, Սմոլով, Չորլուկա, Ժեմալետդինով, Իգնատև, Ժոաու Մարիու, Մուրիլյո, Ռիբուս
«Աթլետիկո» – Օբլակ, Խիմենես, Արիաս, Թոմաս, Կոկե, Ժոաու Ֆելիշ, Սաուլ Նիգես, Մորատա, Ռենան Լոդի, Ֆելիպե, Դիեգո Կոստա:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում «Լոկոմոտիվը» հաղթել էր Լևերկուզենի «Բայերին», իսկ «Աթլետիկոն» ոչ-ոքի էր խաղացել «Յուվենտուսի» հետ: