«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկարաձգել է պայմանագիրն անգլիական ակումբի հետ մինչև 2024 թվականը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նախորդ մրցաշրջանում մերսիսայդցյան ակումբը Պրեմիեր-լիգայում ռեկորդային 97 միավոր է վաստակել, բայց չեմպիոն չի դարձել, սակայն նվաճել է ՉԼ-ի Գավաթը` եզրափակչում հաղթելով «Տոտենհեմին» (2:0):
Այս պահին «Լիվերպուլը» վստահ գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` 16 խաղում վաստակելով 46 միավոր: Մերսիսայդցիները մոտակա հետապնդող «Լեսթերին» գերազանցում է 8 միավորով: