Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը խոսել է մոսկովյան սառնամանիքների մասին, տեղեկացնում է E Sport-ը:
«Մոսկվայում -6 աստիճան ցուրտ է, իսկ քաղաքացիները պաղպաղակ են ուտում. ես դա չեմ հասկանում:
Տեսել եմ նաև սառը գարեջուր ըմպող կանանց, ովքեր թեթև զգեստներով պտտվում էին քաղաքում:
Անգլիայում էլ ցուրտ եղանակներ լինում են, բայց Ռուսաստանում ամեն ինչ այլ է: Ինձ ասել են, որ ջերմաստիճանը կարող է հասնել -25-ի»,- ասել է Մոզեսը:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 16-րդ տուրում «Սպարտակը» մրցելու է «Ռոտորի» հետ: Մոսկովյան ակումբն առաջին հորիզոնականը կիսում է «Զենիթի» հետ: