«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պատրաստ է դիտարկել Լոնդոնի «Արսենալի» առաջարկը: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն, դանիացի կիսապաշտպանը, ով իտալական թիմում խաղային պրակտիկա չի ստանում Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, կարող է վերադառնալ Լոնդոն ձմեռային կամ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ նախորդ ձմռանը Էրիկսենը «Տոտենհեմից» է տեղափոխվել «Ինտեր»: