Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության է հասել «Տոտենհեմի» նկատմամբ:
Մյունխենցիների համար երեկոն գերազանց կլիներ, եթե չլիներ բավարացիների առաջատարներից Կինգլի Կոմանի վնասվածքը, որն առաջին հայացքից իսկապես սարսափելի էր:
Հանդիպումից հետո մյունխենցիների բժշկական անձնակազմը նշել է, որ ամենայն հավանականությամբ Կոմանը խուսափել է խաչաձև կապանի կտրվածքից:
Տեղեկացնենք՝ Կոմանը հայտարարել էր, որ ևս մեկ անգամ ծանրագույն վնասվածքի դեպքում կավարտի պրոֆեսիոնալ կարիերան:




























































