Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտից հետո հայտնի դարձան մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները:
Գարնանը եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր տիտղոսի համար պայքարը կշարունակեն ՊՍԺ-ն, «Ռեալը», «Բավարիան», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Ատալանտան», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Նապոլին», «Բարսելոնան», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լեյպցիգը», «Լիոնը», «Չելսին», «Վալենսիան» և «Աթլետիկոն»:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա առաջիկա երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին: