Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն մտադիր է լքել ակումբը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 35-ամյա ֆուտբոլիստին, սակայն, Ֆերնանդինյոն բարձր աշխատավարձ է պահանջում, ինչն անընդունելի է մանչեսթերյան թիմի համար:
Հիշեցնենք, որ Ֆերնանդինյոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2021 թվականին:
Նա 2013-ին էր Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել անգլիական ակումբ:
Նշվում է, որ փորձառու կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են MLS-ը ներկայացնող ակումբները: