«Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժեշտ է տվել իտալական ակումբին.
«Կցանկանայի անձամբ շնորհակալություն հայտնել ակումբին,աշխատակիցներին, ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և նախագահին՝ Նեապոլի նման հրաշալի քաղաքում անմոռանալի զգացողություններ ապրելու հնարավորության համար»,- գրել է Անչելոտին «Թվիթերում»:
I would like to personally thank the Club, its employees, my players, my staff and the president for the opportunity to live an unforgettable experience in a wonderful city such as Naples.
— Carlo Ancelotti (@MrAncelotti) 11 декабря 2019 г.
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Նապոլին» ընդունել է բելգիական «Գենկին» ու հաղթել 4:0 հաշվով: Այս արդյունքի շնորհիվ իտալական ակումբը 12 միավոր է վաստակել ու դուրս եկել ՉԼ-ի փլեյ-օֆֆ՝ E խմբում զբաղեցնելով 2-րդ տեղը:
Անչելոտին 2018 թվականի մայիսին էր գլխավորել «Նապոլին»: Նրա պայմանագիրը նախատեսված էր 3 տարով: