Մոսկվայի «Սպարտակի» դարպասապահ Արտյոմ Ռեբրովը հիշել է ՉԼ-ի «Լիվերպուլի» դեմ անցկացրած հանդիպումը, որը կայացել էր 2017 թվականին (1-1):
«Տպավորված էի Սալահի և Կոուտինյոյի խաղով: Եգիպտացին աչքի էր ընկնում իր արագավազությամբ, իսկ բրազիլացին ՝ հարվածի ուժով:
Սալահն այնպես էր սլանում գնդակով, կարծես թե հեծանվորդ լիներ:
Խաղից հետո հարցրի նրան ՝ այդ ի՞նչ են ուտում, որ 90-րոպե նման եռանդուն ֆուտբոլ են ցուցադրում:
Նա ժպտած և մենք բաժանվեցինք»,-Sports.ru-ին տված իր հարցազրույցում ասել է ռուս դարպասապահը: