Ավարտվեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը:
«Ռեալը», հյուրընկալվելիս, 2-0 հաշվով հաղթեց «Ինտերին»: 7-րդ րոպեին 11 մետրից հաշիվը բացեց Էդեն Ազարը: 33-րդ րոպեին, Վիդալը ոչ պարտադիր 2 դեղին քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռոդրիգոն ևս մեկ գնդակ խփեց ու դրեց խաղի վերջակետը:
7 միավորով «Ռեալը» խմբում երկրորդն է, իսկ «Ինտերը» 2 միավորով վերջին տեղում է:
«Լիվերպուլը», սեփական հարկի տակ, 0-2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Ատալանտայից»: Երկրորդ խաղակեսում աչքի ընկան Իլիչիչն ու Գոսենսը: Կլոպի թիմը դարպասին ոչ մի հարված չկատարեց: Խմբի մյուս խաղում «Այաքսը» 3-1 հաշվով հաղթեց «Միտյուլանդին»: «Լիվերպուլը» 9 միավորով առաջատարն է, իսկ «Ատալանտան» 7 միավորով «Այաքսի» հետ կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Միտյուլանդը» միավոր չունի:
«Պորտուն» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Մարսելի» դարպասը. աչքի ընկան Սանուսին ու Օլիվիերան: Պորտուգալական թիմը խմբում 9 միավորով երկրորդն է, իսկ ֆրանսիական թիմը միավոր չունի: