Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում այս պահին կայանում է 6 հանդիպում: Բոլոր խաղերում առաջին խաղակեսերը սակավագոլ էին:
6 խաղում միասին խփվել է 3 գնդակ:
«Ռեալը», հյուրընկալվելիս, 1-0 հաշվով հաղթում է «Ինտերին»: 7-րդ րոպեին 11 մետրից հաշիվը բացել է Էդեն Ազարը: 33-րդ րոպեին, Վիդալը ոչ պարտադիր 2 դեղին քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:
«Բավարիան» նույն հաշվով հաղթում է «Զալցբուրգին». 43-րդ րոպեին հաշիվը բացել է Ռոբերտ Լևանդովսկին: Նույն հաշվով «Պորտուն» էլ հաղթում է «Մարսելին». 39-րդ րոպեին հաշիվը բացել է Սանուսին:
«Լիվերպուլ»-«Ատալանտա», «Ատլետիկո»-«Լոկոմոտիվ» և «Այաքս»-«Միտյուլանդ» խաղերում հաշիվը բացված չէ: