Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հեռացել է կյանքից:
Համաշխարհային աստղերը շարունակում են արձագանքել Լեգենդի՝ կյանքից հեռանալու փաստին: Լեո Մեսսին ևս գրառում է կատարել.
«Սա շատ տխուր օր է ամբողջ Արգենտինայի ու ֆուտբոլի համար: Նա գնաց, բայց կմնա մեզ հետ, քանի որ Դիեգոն հավերժ է: Միշտ կհիշեմ այն լավ պահերը, որ ապրել եմ Մարադոնայի հետ: Խորին ցավակցություններս եմ հայտնում նրա ընտանիքին ու ընկերներին:
Հանգչի՜ր խաղաղությամբ»,-գրել է Մեսսին:
Посмотреть эту публикацию в Instagram