Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում «Սլավիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Այս խաղում մենք բոլորս հաղթեցինք միասին, առանց բացառությունների: Խենթ հանդիպում էր: Բայց մենք պետք է հաղթեինք և հաղթեցինք:
Շատ բարդ հանդիպում էր, «Սլավիան» շատ լավ խաղաց: Հաշիվը կարող էր լինել 2-0 կամ 3-0: Վերջիվերջո մենք հաղթեցինք»,- ասել է Ֆավրը: