Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում 2 գնդակ ուղարկեց «Բրյուգեի» դարպասը:
Չեմպիոնների լիգայում նորվեգացի ֆուտբոլիստը ընդհանուր առմամբ անցկացրել է 12 հանդիպում ու դարձել 16 գոլի հեղինակ։ Մրցաշարի պատմության ընթացքում հարձակվողն ամենաարագն է հասել 15 գոլի նշաձողին: Հոլանդացի Ռուդ վան Նիստեռլոյից ու իսպանացի Ռոբերտո Սոլդադոյից այդ ցուցանիշին հասնելու համար պահանջվել է 19 խաղ: Հարի Քեյնն այդ ցուցանիշին հասել է 20 խաղի շնորհիվ:
Կրիշտիանու Ռոնալդուն ՉԼ-ում 15-րդ գոլը խփել է 51-րդ հանդիպմանը, Մեսսին՝ 29-րդ, Լևանդովսկին՝ 25-րդ։