Ինչպես տեղեկացնում է Footyextras-ը, «Ֆլումինենսեի» 20-ամյա հարձակվող Էվանիլսոնը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»:
Ամենակարևորն այն է, որ հարձակվողի պայմանագիրը «Ֆլումինենսեի» հետ լրանում է 2020 թվականի փետրվարին: Այսպիսով, շատ հնարավոր է, որ Էվանիլսոնը կարողանա տեղափոխվել տեղափոխվել անգլիական ակումբ:
Երիտասարդ խաղացողը վերջերս է ընդգրկվել բրազիլական ակումբի հիմնական կազմում և կիրակի կայացած Բրազիլիայի առաջնության վերջին տուրում միանգամից աչքի ընկավ դուբլով՝ հաղթանակ պարգևելով «Ֆլումինենսեին»: