Անգլիայի հավաքականի և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում ոչ մի գոլի հեղինակ չի դարձել, չնայած այն հանգամանքին, որ մրցաշարին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներից ամենաշատ հարվածներն է իրացրել դեպի մրցակցի դարպասը:
Քեյնը 24 հարված է իրացրել, որոնք չեն ավարտվել դարպասի գրավմամբ:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը երրորդ տեղը զբաղեցրեց А2 խմբում: Վերջին տուրում նրանք ջախջախեցին Իսլանդիայի հավաքականին (4-0):