«Լիվերպուլի» պաշտպան Ռիս Ուիլյամսը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել Անգլիայի Մ21 տարեկանների հանդիպմանը Ալբանիայի դեմ: 19-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածք ունի և վերադարձել է ակումբ, տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հույս ունի, որ պաշտպանը կհասցնի ապաքինվել և մասնակցել ԱՊԼ-ի 9-րդ տուրի «Լեսթերի» դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնների կազմում վնասվածք ստացած ֆուտբոլիստների թիվն անցել է 8-ը: