Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ձախ ծնկի վնասվածք էր ստացել Ազգերի լիգայի Շվեյցարիայի դեմ խաղում (1: 1): Նշվում է, որ Բուսկետսը մեկ շաբաթից ավելի խաղադաշտից դուրս կմնա: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Այսպիսով, կիսապաշտպանը բաց կթողնի Լա լիգայի առաջիկա հանդիպումը, որտեղ կատալոնական ակումբը կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ:
Նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայի Կիևի «Դինամոյի» դեմ հանդիպմանը կասկածի տակ է: