«Լիվերպուլը» 16 տուրից հետո 46 միավորով գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «Լիվերպուլը» Սուրբծննդյան օրերին կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նման ցուցանիշ «մերսիսայդցիները» ցուցադրել են նաև 2008/09, 2013/14, 2018/19 մրցաշրջաններում։ Այս տարիներից և ոչ մեկում «Լիվերպուլը» չեմպիոն չի դարձել։
Ներկա պահին «Լիվերպուլը» 11 միավորով առաջ է երկրորդ տեղով ընթացող «Լեսթերից»։ «Աղվեսները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել։
Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» «Լիվերպուլը» առաջ է 14 միավորով։