Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի տուրի եզրափակիչ հանդիպումը կայացավ Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Միմյանց դեմ մրցում էին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի վերջին րոպեին։ Տանտերերին հեռահար գերազանց հարվածով առաջ մղեց Սքոթ Մաքթոմինայը։ Երկրորդ կեսում «Արսենալը» վերականգնվեց հաշվի հավասարությունը։ Գոլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Գաբոնցին, օգտվելով Բուկայո Սակայի փոխանցումից, գնդակը ուղարկեց Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Այսպիսով, 7 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ունի 9 միավոր և 10-րդ հորիզոնականում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։ «Արսենալը» վաստակում է 12 միավոր և բարձրանում է 4-րդ հորիզոնական։