Անգլիական «Ուոթֆորդը» նոր գլխավոր մարզիչ ունի։
Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «Ուոթֆորդը» պայմանագիր է ստորագրել Նիգել Պեարսոնի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Պեարսոնը նախկինում գլխավորել է «Լեսթերը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ուոթֆորդը» հեռացրեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Կիկե Սանչես Ֆլորեսին։