«Ռեալը» բանակցություններ է սկսել թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
ESPN-ի տեղեկացմամբ՝ կողմերն ուզում են երկարաձգել պայմանագիրը։ Հաղորդվում է, որ Ռամոսի ներկայացուցիչների ու ակումբի միջև շփումը սկսվել է մի քանի շաբաթ առաջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռամոսն ուզում է մինչև 2024 թվական մնալ «Ռեալում»։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը 38 տարեկան կլինի։
Ակումբը դեմ չէ իրերի այդպիսի զարգացմանը՝ հաշվի առնելով իսպանացու մարզավիճակը։ Գուցե, կողմերը համաձայնության գան պայմանագիրը ամեն տարի երկարաձգելու վերաբերյալ։ Կա ևս մեկ տարբերակ ըստ որի՝ Ռամոսի հետ երկարաժամկետ պայմանագիր կկնքվի։
«Ռեալը» փորձում է 30 տարեկանից բարձր խաղացողների հետ պայամանգրերը մեկ տարով երկարաձգել, բայց, հաշվի առնելով այն, թե Ռամոսը որքան կարևոր է թիմի համար խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս, ակումբը կարող է փոխել իր քաղաքականությունը։
Ռամոսի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021-ի ամռանը։