Դեկտեմբերի 7-ին Լա Լիգայի 16-րդ տուրի խաղում «Ռեալը» հյուրընկալելու է «Էսպանյոլին» «Սանտյագո Բեռնաբեուում»: Այս խաղում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները հանդես կգան կանաչ համազգեստով ՝ հասարակության ուշադրությունը սևեռելով կլիմայի փոփոխության խնդրին:
Այս օրերին Մադրիդում անցկացվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաշխարհային 25-րդ գիտաժողովը (COP25): Հենց դա է պատճառը, որ «Էսպանյոլի» հետ խաղում «Ռեալը» ընտրել է կանաչ մարզաշապիկով խաղալու տարբերակը: