«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան չի տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է լրագրող Միգել Ռիկոն իր Twitter-ում:
Հաղորդվում է, որ ավստրիացին պահանջում է մեծ աշխատավարձ, իսկ կատալոնացիները ֆինանսական այս ծանր պայմաններում չեն կարող իրենց շռայլություններ թույլ տալ:
Հիշեցնենք, որ «Բավարիաում» Ալաբան տարեկան վաստակում է 8 միլիոն եվրո: