«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ԱՊԼ 7-րդ տուրի՝ «Բրայթոնի» դեմ խաղում աչքի ընկավ գոլով: Հանդիպումն ավարտվեց նրանց հաղթանակով՝ 2-1 հաշվով:
27-ամյա գոլահարի համար սա ԱՊԼ-ում իր կարիերայի 149-րդ գոլն էր: Այս ցուցանիշով Քեյնը հավասարվել է «Տոտենհեմի» նախկին հարձակվող Լես Ֆերդինանդին ու դարձել ԱՊԼ պատմության 10-րդ լավագույն ռմբարկուն:
Քեյնի մոտակա նպատակը Մայքլ Օուենի դիրքն է՝ 9-րդ հորիզոնականը՝ խփված 150 գոլով: Վարկանիշային ցուցակի առաջատարը Ալան Շիրերն է՝ 260 գոլով:
ԱՊԼ պատմության Թոփ-10 լավագույն ռմբարկուները
- Ալան Շիրեր-260 գոլ
- Ուեյն Ռունի-208
- Էնդի Քոուլ-187
- Սերխիո Ագուերո-180
- Ֆրենկ Լեմպարդ-177
- Թիերի Անրի-175
- Ռոբբի Ֆաուլեր-163
- Ջերմեյն Դեֆո-162
- Մայքլ Օուեն-150
- Հարի Քեյն ու Լես Ֆերդինանդ-149-ական: