Շվեդական Էստերսունդում շարունակվում է աշխարհի գավաթի խաղարկությունը և այս անգամ բիաթլոնիստները մրցեցին անհատական ծրագրում:
4 կրակահերթերից բաղկացած անհատական ծրագիրը լավագույնը հաղթահարեց լեգենդար Մարտեն Ֆուրկադը, ով թույլ տալով մեկ վրիպում անգերազանցելի էր մրցակիցների համար: Երեկոն փառահեղ էր ֆրանսիացիների համար`երկրորդ հորիզոնականում հայտնվեց Սիմոն Դեստրյուն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Կվենտին Ֆիլիոն-Մալեն: 4-րդ հորիզոնականը նույնպես ֆրանսիական էր և զբաղեցրեց Էմիլյեն Ժակլինը:
Նախորդ մրցաշրջանի տիրակալ նորվեգացի Յոհանես Բյոն այս անգամ անհաջող է հանդես եկել և եզրափակել է լավագույն տասնյակը: