Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 6-րդ տուրի շրջանակում կայացած «Վահագնի Սիթի-«Ուրարտու» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 80-77 հաշվով:
«Վահագնի Սիթին» հաղթեց միայն չորրորդ քառորդում, իսկ մնացած քառորդներում ուժեղ էր «Ուրարտուն»: Խաղում ամենաարդյունավետը «Ուրարտուից» Լոգան Պրիմերանոն էր՝ վաստակած 30 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:
«Ուրարտուն» կրեց առաջին պարտությունը, իսկ «Վահագնի Սիթին» 6 խաղում ունի 4 հաղթանակ: