Եվրոպա Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով «Սպարտային»:
Խաղի 36-րդ րոպեին Իբրան չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը, իսկ ընդմիջմանը փոխարինվեց: Խաղից հետո «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Իբրային փոխարինելու փաստը.
«Ես Իբրային ոչինչ չասացի, քանի որ խաղից առաջ պայմանավորվել էինք, որ նա 45 րոպե է խաղալու: Վստահ եմ, որ նա ավելի շատ կխաղար, եթե խնդրեի, քանի որ նա մեծ ֆուտբոլիստ է ու իսկական պրոֆեսիոնալ: Նա շարունակելու է իրացնել 11 մետրանոցները՝ չնայած վրիպմանը»,-ասել է Պիոլին:
H խմբում «Միլանը» 6 միավորով առաջատար է: