«Բարսելոնան» և հարձակվող Անսու Ֆատին նոր պայմանագիր են կնքել: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
17-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 100-170 միլիոն եվրո: Նշվում է, որ երբ նա գլխավոր թիմի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրի, հրաժարագինը կկազմի 400 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսայի» կազմում ծագող աստղը 11 հանդիպման է մասնակցել, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Ֆատին ծագումով Գվինեա Բիսաուից է, ունի Իսպանիայի քաղաքացիություն և հրավիրվում է Իսպանիայի երիտասարդական հավաքական: