Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բիշենտե Լիզարազյուն վստահ է, որ Անտուան Գրիզմանը պետք է հեռանա «Բարսելոնայից»։
«Գրիզմանը «Բարսելոնա» էր եկել Մեսսիի հետ խաղալու երազանքի համար։ Բայց, ցավոք, նրանց միջև քիմիա չկա։
Նա այլևս չի կարող խաղալ «Բարսայի» մարզաշապիկով։ Պետք չէ վախենալ հեռանալուց, եթե տեղդ չես կարողանում գտնել»,-Լիզարազյուի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Գրիզմանը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2019-ին 120 մլն եվրոյով։