ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է հաջորդ ամառ գլխավորել «Բավարիան»: Հետաքրքրական է, որ ներկայումս մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է մտնել Տուխելի մարզչական շտաբ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բավարիան» նախատեսում է հրավիրել «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետտինոյին, բայց գերմանական ակումբի ղեկավարները կասկածներ են հայտնում այդ թեկնածության վերաբերյալ՝ այն պատճառով, որ արգենտինացին գերմաներեն չի խոսում: