France Football ամսագիրն իր պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացրել` ընթերցողներին առաջարկելով որոշակիացնել «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի կարգավիճակը։
Պարբերականի հարցը հնչում է այսպես․ «Կարելի՞ է Սերխիո Ռամոսին պատմության լավագույն պաշտպան համարել»։
Հարցվածների 68 տոկոսը պատասխանել է «այո», 32 տոկոսը՝ «ոչ»։