«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի բացառել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմում նոր ֆուտբոլիստներ կհայտնվեն:
«Դեռ չենք քննարկել ակումբի ներկայացուցիչների հետ տրանսֆերային քաղաքականությունը, սակայն վստահեցնում եմ, որ հարմար տարբերակի դեպքում մենք կկատարենք նոր տրանսֆերներ: Ինձ պետք են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կուժեղացնեն թիմի կազմը: Մենք ֆինանսական տեսանկյունից բավականին կայուն ենք»:
Ավելացնենք, որ 14-րդ տուրից հետո Լիվերպուլը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: