«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը պատմել է, թե ինչպես է ընթանում վնասվածքից վերականգնումը, որի պատճառով բաց է թողել մրցաշրջանի սկիզբը:
«Ես ճիշտ ճանապարհի վրա եմ, և կարծում եմ, որ գրեթե պատրաստ եմ: Կարող եմ արդեն մասնակցել մարզումներին և դուրս գալ խաղադաշտ: Այժմ անհրաժեշտ է ուժ և վստահություն ձեռք բերել և վերադառնալ սիրած աշխատանքին:
Դեռևս երկու շաբաթ առաջ չէի կարողանում քայլել, իսկ այժմ թռչկոտում եմ վնասված ոտքիս վրա»,- Ալիսոնի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ դարպասապահն այս մրցաշրջանում մասնակցել է 2 խաղի: