Հայաստանի Մ-21 հավաքականն արդեն Լեհաստանում է, որտեղ այսօր կհուրընկալվի Շվեդիայի Մ-21 ընտրանուն: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մեր ֆուտբոլիստները երեկ նախախաղային մարզում են անցկացրել Լյուբլին քաղաքի «Լյուբլին Արենա» մարզադաշտում:
Շվեդիա-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: